ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան․ հետպատերազմյան համախտանիշ և առաջիկա ընտրություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին։ Հարցազրույցի առանցքային մտքերն են.
Հետպատերազմյան համախտանիշի վերաբերյալ. հայ հասարակությունը ցնցում է ապրել: Նա վստահ էր իր զինված ուժերի հուսալիության վրա, այդ մասին խոսում էր պետական քարոզչությունը: Ղարաբաղում կրած պարտությունը անակնկալ էր:

Պատերազմի պատճառների մասին. հիմնականներից մեկը տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացումն է: Ադրբեջանը զգացել է Երեւանի թուլությունը: Հայաստանի իշխանություններն իրենք են պառակտում մտցրել երկրի ներսում:
Պատերազմի արդյունքների մասին. Թուրքիայի ազդեցությունն աճել է: Հարված է հասցվել Ռուսաստանի ազդեցությանը: Փաստացի, Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը պարտվել է, իսկ Թուրքիայի դաշնակիցը հաղթել:

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին. Ռուսաստանը հիմա էլ ընկալվում է որպես անվտանգության երաշխավոր: Միայն նա կարող է կանգնեցնել Թուրքիային:
ՀԱՊԿ-ի մասին․ Երևանի համար ավելի կարևոր են հարաբերությունները Մոսկվայի հետ: Ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են այդ կազմակերպության հետ հարաբերությունները խաթարելու համար (Խաչատուրովի գործ): Բացի այդ, Ադրբեջանը երկկողմ ջերմ հարաբերություններ ունի կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ: Իսկ Ռուսաստանը հատուկ դեպք է:
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Փաշինյանը կմտնի խորհրդարան, բայց կկորցնի իշխանությունը: Քոչարյանի կոալիցիան չի քննարկում պարտվելու տարբերակը:
Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ. կառավարման ներկայիս խորհրդարանական ձևն անհաջող է: Վարչապետը չափազանց շատ լիազորություններ ունի:
 «Քաղաքական վենդետայի» մասին. պարտվող հակառակորդների հետ հաշիվներ չպետք է մաքրել: Բայց արդարադատություն պետք է լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular