ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկել Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների մի խումբ օրենսդիրներ նամակ են հրապարակել՝ կոչ անելով ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովին կայուն և համակարգված ջանքերով աշխատել գործընկերների հետ՝ կրոնական ազատությունների և մարդու իրավունքների բազմիցս տեղի ունեցած խախտումների հարցում Թուրքիայի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում է Ahval թերթը։

«Հակառակ միջազգային դատապարտումներին՝ Թուրքիան շարունակում է պարբերաբար և համակարգված ձևով խախտել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության կրոնական ազատությունը։ Բացի այդ, թուրքական պետությունը շարունակում է մերժել պատրիարքարանի իրավական կարգավիճակը և ինքնությունը», - գրված է օրենսդիրների նամակում։

Նամակում անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Սոֆիա տաճարին՝ այն թանգարանի կարգավիճակից մզկիթի վերածելուն։ Նամակում ընդգծվում է, որ Թուրքիան, մասնավորապես որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիան ստորագրած պետություն, խախտում է միջազգային իրավունքի հանդեպ իր պարտավորությունները։

Նամակում Կոնգրեսի ավելի քան 170 անդամներ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ «մարդու իրավունքների կոպիտ խախտման» և «ժողովրդավարական հետընթացի» համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular