ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրանք անցյալ չունեցող մարդիկ են, իսկ նրանց ներկան լինելու է ամոթալի. Վանեցյանը՝ Արսեն Թորոսյանի արտահայտությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրանք մարդ չեն, սրանք կենսագրություն չեն ունեցել և սրանց տեղը պետք է անպայման ցույց տրվի, նրանք պետք է հայտնվեն նույն տեղում, որտեղից դուրս են եկել։ Իսկ իրենք չունեն անցյալ, չեն ունենալու ապագա, իսկ ներկան լինելու է ամոթալի։

Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ խոսելով  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի այն գրառման մասին, որտեղ վերջինս ՀՀ երկրորդ նախագահին դիմել էր «ընկեր Ռոբ» արտահայտությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանն իր էջում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի այն խոսքին, թե «ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք»:

 «Ընկեր՝ ՌՈԲ, քեզնից փախչող չկա էս երկրում. քեզնից չենք փախել ոչ 2003-ին ու 2004-ին, ոչ 2007-ին ու 2008-ին ու վստահ եղիր՝ չենք փախչելու նաև 2021-ին»,-գրել էր Թորոսյանը:

«Ով է ճանաչել իրենց մինչև պաշտոն ստանալը, իրենք ո՞վ են եղել։ Անհայտ ծագման մարդիկ են, Արցախը հանձնած և այսօր Արցախն ազատագրած մարդկանց են փնովում, փորձում քննադատել»,-ասաց Վանեցյանը:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր Արցախ է մեկնել, որտեղ «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանի հետ Վանեցյանը քննարկեց ստեղծված իրավիճակն ու լուծումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular