ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ նախկին պաշտոնատար անձի էջի գրառումները ծայրից ծայր ատելություն է՝ ատելության որջ. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառմանը, որտեղ ՄԻՊ-ին մեղադրել էր մեդիատեռորի մեջ։

«Ինձ համար տարօրինակ էր։ Խնդիրն այն է, որ այս նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն այդպես էլ չգիտակցեց, որ պաշտոնատար անձն ունի կոնկրետ պարտականություններ, կարգավիճակ։ Եթե մենք խոսում ենք պաշտոնատար անձի մասին, գնահատականները միշտ ուրիշ են, նախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի  իրավասությունն է այնտեղ տարածվում, ես ուզում եմ բոլոր պաշտոնյաներին ի գիտություն ասել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներին, որ պաշտոնատար անձը կարող է անել այնպիսի գործողություններ, որոնք նրա համար թույլատրված են»,- շեշտեց Թաթոյանը։

ՄԻՊ-ն Էդուարդ Աղաջանյանին առաջարկեց պատասխանել հարցին՝ երբ պատերազմի ժամանակ ներքին տեղահանվածների հարցերով  շտաբի պետ էր, ինչո՞ւ էին այդքան լուրջ խնդիրներ առաջանում համակարգման հետ կապված, որոնք ուղիղ ազդում էին մարդու իրավունքների պաշտպանության վրա։

«Օրինակ, երբ տեղահանված մարդիկ տեղափոխվում էին Հայաստան, առանց հստակ կարիքները հաշվի առնելու՝ բազմազավակ ընտանիքներին կարող էին ուղարկել այնպիսի վայրեր, որ հետո այդ մարդիկ ստիպված էին այդ վայրերից դուրս գալ, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կարիքներին։ Իսկ հետո կապն իրենց հետ կորում էր։ Տեղեկատվական շտաբը, որը ստեղծված էր, մարդիկ զանգում էին, իսկ այնտեղ ներգրավված էին կամավորականներ, ընդհանրապես ոլորտներին չէին էլ տիրապետում։ Ինչո՞ւ չէին իրականացվում իրազեկման աշխատանքներ, ստացվում էր այնպես, որ մարդիկ իրազեկումների բացակայության պատճառով հայտնվել էին լուրջ խնդիրների առաջ։ Նման խախտումների համար թող պատասխանեն։ Այդ նախկին պաշտոնատար անձի էջի գրառումները, որ նայում ես՝ ծայրից ծայր ատելություն է, վիրավորանք ու ատելություն է՝ ատելության որջ»,- հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular