ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան» դաշինքն այս պահի դրությամբ Հայաստանում ունի բացված ավելի քան 800 ենթաշտաբ. Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքն այս պահի դրությամբ Հայաստանում ունի բացված ավելի քան  800  ենթաշտաբ և այդ գործընթացն այս պահի դրությամբ էլ դեռևս շարունակվում է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Ըստ նրա՝  Հանրապետությունում բացվել է մեկ շտաբ եւ տարածքային շտաբեր՝  հիմնվելով ոչ թե մարզային, այլ  նախկին խորհրդային շրջանների բաժանմամբ։ Նրա փոխանցմամբ՝ Երևանում կան, ըստ համայնքների, կենտրոնական շտաբեր և բազմաթիվ ենթաշտաբեր։

Գևորգյանը նկատեց՝ վերջին 15 օրվա ընթացքում այցելությունները, հոսքը դեպի ակտիվիստներ, շտաբեր մեծացել է, ինչը նշանակում է, որ հանրության մոտ արդեն հետաքրքրություն է սկսվում ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի, այլև՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ։ Գևորգյանը նաև հայտնեց, որ հետաքրքիր աշխատանքներ են իրականացվում՝ ծրագրի քննարկման հարցի շուրջ, ստացել են բազմաթիվ առաջարկություններ, առաջիկայում կսկսվեն մասնագիտական համայնքների հետ առանձին-առանձին քննարկումներ, հանդիպումներ, որովհետև ստացվել են հետաքրքիր գաղափարներ, մոտեցումներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular