ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս վճարեն օրինական պարտքերը, եթե իմքայլականներին պարգևավճարի գումարները չեն հերիքում․ Հրանտ Բագրատյանը՝ կառավարության՝ պարտքերը չվճարելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլական Հայաստանը դարձել է մի քաոտիկ իրողություն։ Ինչպես գիտեք կաավարությունը խնդիրներ ունի պահեստազորի զինծառայողների, ԱԻՆ, պետանվտանգության, ոստիկանության սպաների արձակուրդայինների վճարման հետ։ Խնդիրը կարգավորելու համար Ցոլակ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված էր նախաձեռնություն։ Մարդիկ բոլոր դատերում հաղթել են։ Գոյացել է մոտ 150 մլն դոլարի պարտք։ Կառավարությունը, ՊՆ-ն, մյուս գերատեսչությունները հրաժարվում են այդ պարտքերը վճարել։ Մայոր Խաչատրյանը սեպտեմբերյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվեց Ջեբրաիլում։ Ներկայումս նախաձեռնության աշխատանքները շարունակում է համակարգել պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը։ Առայժմ արդյունք չկա։ Է ի՞նչպես վճարեն օրինական պարտքերը, եթե իմքայլականներին պարգևավճարի գումարները չեն հերիքում։

p.s. Առաջիկայում գրելու ենք նաև ավտոներկրողների ԱԱՀ պարտքի մասին։ 2018 և 2019թթ բյուջե փող մուտքագրեցին։ Բա ԱԱՀ-ը ո՞վ պետք է հետ տա։ Ազատություն կուսակցությունն այս պարտքերը ի գիտություն է ընդունում։ Դրանք պետք է ներառվեն պետության պարտքի մեջ և կարճ ժամկետներում վճարվեն։

 

Հրանտ Բագրատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular