ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութից մահվան դեպքեր չեն գրանցվել, այն ամենաանվտանգն է ճանաչվել». Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի կիրառման արդյունքում չի գրանցվել և ոչ մի մահվան դեպք, իսկ կողմնակի ազդեցությունները սահմանափակվում են մի երկու ժամով մարմնի ջերմության բարձրացմամբ: Ինչպես հայտնում է eadaily.com-ը, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կորոնավիրուսի դեմ մեր պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը միայն մի երկու ժամով ջերմության բարձրացումն է: Մահվան դեպքեր չկան և, հուսով ենք, չեն էլ լինի»,- հայտարարել է ռուս առաջնորդը:

Նա ընդգծել է, որ ռուսական արտադրության պատվաստանյութն ամենաանվտանգն է ճանաչվել, իսկ դրա արդյունավետությունը 96 տոկոսից էլ բարձր է: Նա նաև նշել է, որ անձամբ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և կոչ է արել ՌԴ բնակիչներին հետևել իր օրինակին:

Ռուսաստանում ներկա դրությամբ գրանցված է կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութ: Առաջինը «Սպուտնիկ V»-ն է, որը ստեղծվել է մարդու ադենովիրուսի հիման վրա: Այնուհետև գրանցվել են «ԷպիՎակԿորոնա»-ն, «ԿովիՎակ»-ը, «Սպուտնիկ Լայթ»-ը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular