ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին ընտրելը Ստոկհոլմյան սինդրոմի դասական օրինակ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոգեբանության մեջ բավական ուսումնասիրված և հայտնի տերմին կա՝ Ստոկհոլմյան սինդրոմը։ Հոգեբանական այդ երևույթն արտահայտվում է նրանով, որ զոհն սկսում է համակրանք տածել ահաբեկչի նկատմամբ։ Օրինակ, պատանդներն սկսում են կարեկցել իրենց զավթիչներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։ Սինդրոմի մեխանիզմն այն է, որ պատանդի և հանցագործի միջև երկար ժամանակ հարաբերությունները ջերմանում են, կարող են նույնիսկ ագրեսորների և պատանդների միջև առաջանալ ընկերական հարաբերություններ։ «Զոհը» սկսում է «ըմբռնումով» մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգվածը, արձանագրենք, սկսել է տառապել հենց Ստոկհոլմյան սինդրոմով։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմում իր իսկ մեղքով կրած խայտառակ պարտությունից և մոտ հինգ հազար հայ զինծառայողների մահվան պատճառը դառնալուց հետո պատմության թատերաբեմից անհետանալու փոխարեն որոշեց կրկին զավթել իշխանությունը՝ չխորշելով սեփական երկրի բնակիչներին ահաբեկելու գարշելի գործից։ Իշխանության ներկայացուցիչների, պատգամավորների, իշխանական մամուլի պահվածքը ոչ այլ ինչ է, քան տոտալ ահաբեկում։ Մեկին ահաբեկում են նախկինների վերադարձի սարսափներով, մյուսին՝ աշխատանքից հեռացնելու, երրորդին՝ այլ եղանակով։ Եվ որքան մոտենում է հունիսի 20-ը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, այնքան այդ ահաբեկումների ծավալը մեծանում է։ Հնարավոր բոլոր ոլորտները հիմնովին ձախողած իշխանությունը, վստահ ենք՝ նաև այս դեպքում է ձախողվելու՝ ծաղրի առարկա դառնալով։ Իզուր չէ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Նոյեմբերյանում հեգնեց․
 
«Այս իշխանությունը 3 տարում ոչ մի խոստում չի կատարել, նույնիսկ խոստացել էին, որ ինձ պետք է դատեն, դա էլ չարին»:
 
Ի դեպ, ըստ հայկական Wikipedia-ի՝ պատանդ վերցնելու ավելի քան 4700 դեպքերի ուսումնասիրությունները, որոնք անցկացրել են ԱՄՆ ՀԴԲ մասնագետները, ցույց են տվել, որ զոհերի 27%-ի մոտ այս կամ այն չափով արտահայտվում է Ստոկհոլմյան սինդրոմը։ Վերջին հարցումների համաձայն՝ մոտ այդքան վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանը, և այդ վարկանիշը շարունակում է շեշտակի նվազել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular