ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի խորհրդային քարտեզները. ի՞նչ է պետք Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

discover24.ru-ն գրում է, որ քաղաքական մեկնաբան Տարոն Հովհաննիսյանը վստահ է, որ իբր սահմանները վերանայելու իր գործողություններով Ադրբեջանը ձգտում է լարվածության մեջ պահել Հայաստանի բնակիչներին և երկրի զինված ուժերին: Հովհանիսյանը խոսել է նաև սահմանների գծանշման և սահմանազատման մասին, ինչը իրականացնելը պնդում է Բաքուն: Փորձագետը նշել է, որ եթե խոսքը վերաբերում է սահմանների իրական վերանայմանը, ապա Հայաստանը նաև կարող է պահանջել վերադարձնել Խորհրդային Միության իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցված տարածքները: Իսկ դրանք բավականին շատ են, ուստի սահմանազատումը Բաքվի համար միանգամայն անշահավետ կդառնա:

Ներկայիս ժխորը, ըստ փորձագետի, ստեղծվում է հայկական կողմի վրեժխնդրության փորձը բացառելու համար: Բացի այդ, Ադրբեջանը ցուցադրում է իր ուժը և միևնույն ժամանակ փորձում է գրավել հայկական տարածքի մի մասը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը շրջապատել է Սյունիքի մարզի Սև լճի տարածքը և մտել է նաև Գեղարքունիքի մարզ: Նրանք այդ ներխուժումը մոտիվացնում են խորհրդային տարիների ​​սահմանները վերանայելու անհրաժեշտությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular