ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պարտության մեղքը փորձում է գցել բանակի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունը, ինչպես և սպասելի էր, արտահերթ ընտրությունների քարոզարշավի հիմնական թեման է։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թեպետ դժկամությամբ, սակայն ստիպված է պատասխանել տհաճ հարցերին և, իր սովորության համաձայն, փորձում է պարտության մեղքը գցել այլոց վրա։ Փաշինյանի և փաշինյանական ժեխի համար մեղավոր են բոլորը՝ բանակը, նախկինները, բայց ոչ իրենք։ Ինչպես մի առիթով Փաշինյանն է ասել՝ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։ Այդ համատեքստում բոլորովին էլ զարմանալի չէ, որ Փաշինյանը փորձելու էր մեղավոր կարգել բանակի գեներալիտետին, մեղադրել կոռուպցիայի և անփութության մեջ, վարկաբեկել հայոց բանակը։

Երեկ էլ՝ Արարատի մարզի Մասիս գյուղում այդ անձը հայտարարել է, իբր պատերազմը սկսելուց հետո է տեղեկացել բանակի խնդիրներից։ «Ես պետք է խոստովանեմ, որ պատերազմը սկսելուց հետո եմ իմացել, որ Հայաստանի բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր կա: Ես վիճակագրություն ցույց տվեցի, թե ինչքան գումար ենք ծախսել ռազմական կարիքների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և, ակնկարկելով ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, հավելել է․ «Բայց եղել է պաշտոնյա, որն էսօր ընդդիմադիր է, առավոտից իրիկուն խոսում է հիմա, իր պարտականությունն էր երկրի ղեկավարին զեկուցել, թե ինչ պրոբլեմներ կան բանակում: Մի անգամ զեկուցել է էդ մասի՞ն: Ի՞նչ էր դրա եղածը, էսքան վիճակագրություն ենք հրապարակում: 1,5 տարում 500 մլրդ դրամով պետբյուջեի գումար ենք ավելացրել, 2019-ի արդյունքով 40 տոկոս ենք ավելացրել: Ասե՞լ է մի անգամ էդ մասին, որ չկա»։

Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությունից հետո բարձրաստիճան պաշտոնյային, լավագույն դեպքում կմեկուսացնեին հասարակությունից, վատագույն դեպքում՝ ցմահ կդատեին, իսկ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք մտածում են փաշինյանական խառնամբոխի վերարտադրության մասին։ Երկիրը կրախի հասցրած և այսօր մարդկանց ծաղրող «Քաղաքացիական պայմանագրին» քվե տալն արդեն արժանապատվությունից ցածր երևույթ է, և ովքեր ձայն են տալիս Նիկոլ Փաշինյանին, ուղղակի կորցրել են պետություն ունենալու իրավունքն ու ինքնասիրությունը։

Արկադի Եփրեմյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular