ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայրեր, որտեղ կարող ես հրաշալի հանգստանալ և չսնանկանալ. Adme.ru-ն Հայաստանը ներառել է այցելության համար հարմար երկրների ցանկում

ՄՇԱԿՈՒՅԹ

Շատերը սխալմամբ կարծում են, որ ամառային արձակուրդները որևէ հետաքրքիր ու արտասովոր վայրում անցկացնել կարող են միայն ունևոր մարդիկ։ Սակայն այդ մոլորությունը վաղուց արդեն փարատվել է։

Ռուսական հանգստավայրերում, անգամ՝ դրա սահմաններից դուրս հանգստանալու համար մեծ գումարներ պետք չեն. պարզապես պետք է ճիշտ ընտրել նշանակման վայրը, գրում է AdMe.ru-ն՝ ներկայացնելով 10 ուղղություններից բաղկացած ցանկ։

Առաջարկվող երկրների ցանկում նաև Հայաստանն է։

Ահա թե ինչ է գրում ռուսական կայքը Հայաստանում հանգիստն անցկացնել ցանկացողների համար.

«Հայաստանում մթերքի գները համադրելի են ռուսականի հետ։ Մեկ շաբաթում սննդի վրա կարելի է ծախսել 30-35 դոլար, իսկ երկու հոգու կեցության համար վճարել 100-120 դոլար։

Սևանա լիճը, Գառնու տաճարը, Ջերմուկի ջրվեժը, Կասկադը՝ Երևանում, Արենին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Նորավանք վանական համալիրը, Գեղարդավանքը, Հանրապետության հրապարակի երգող շատրվանները»։

Ի դեպ, առաջարկվող ուղևորությունների ցանկում ներառված են նաև Կիպրոսը, Հունաստանը, Վրաստանը, Աբխազիան, Բուլղարիան, Բայկալ լիճը և այլն։Խոր Վիրապ վանք / Khor Virap Monastery and Mount Ararat,Armenia

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular