ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա այդ զորավարժությունները էական նշանակություն չեն ունենալու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքը ՀԱՊԿ երկրները կանցկացնեն Հայաստանում։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե արդյոք այս որոշումը Հայաստանի դիմումի հիման վրա է կայացվել` քաղաքագետը պատասխանել է․ «Ամենայն հավանականությամբ, այդ հատուկ վարժանքները պատասխան են Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության։ ՀԱՊԿ-ը ցանկանում է ցույց տալ, որ դեռևս գործուն մարմին է, և Հայաստանն իր անբաժանելի մասն է։ ՀԱՊԿ-ը ցանկանում է Արևմուտքի համար պարզ դարձնել, որ Հայաստանի ռազմական խնդիրները պետք է լուծվեն բացառապես ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ։ Այլ հարց է, թե Հայաստանի շահերն ինչ են պահանջում և թե Հայաստանն ինչքանով է բավարարված զգալու իրեն ՀԱՊԿ-ի նման գործողությունից և արդյոք դա համապատասխանո՞ւմ է այն ակնկալիքներին, որն ուներ Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ-ին դիմելիս։ Այս ամենը հաշվի առնելով ճիշտ կլինի, որ Հայաստանը ճշգրտի իր շահերն ու հասկանա, թե այդ հատուկ վարժանքն ինչ չափով կարող է համապատասխանել Հայաստանի սպասումներին, և ինչ չափով է դա պատասխան Արևմուտքի ակտիվությանը, և ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի այս ամենի արդյունքում Հայաստանը»։

Անդրադառնալով այն հարցին, թե ՀԱՊԿ-ի հատուկ վարժանքի անցկացումը ինչ կարող է տալ Հայաստանին, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանել է․ «Շատ մեծ վերապահումով եմ վերաբերվում Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունը Ադրբեջանի նկատմամբ որպես ուղերձ ընդունելուն, քանի որ նույն ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը վերջերս հայտարարեց, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ կապված ՀԱՊԿ գործառույթների իրականացումը փոքր-ինչ այլ բնույթ ունի, ինչն ակնհայտորեն նշանակում էր, որ ՀԱՊԿ-ը երբևէ դժվար թե օգտագործվի նախկին ԽՍՀՄ որևէ հանրապետության դեմ: Հետևաբար, զորավարժությունները, ամենայն հավանականությամբ, ամենանվազ չափով են վերաբերում Ադրբեջանին, իսկ Հայաստանի շահերին կարող են վերաբերել այնքանով, որ Հայաստանը փորձի դրա միջոցով ակտիվացնել ՀԱՊԿ-ի գործունեությունը և միջոցներ գտնի սեփական նշանակությունն այնտեղ բարձրացնելու համար։ Իսկ կոնկրետ սահմանային իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված չեմ կարծում, որ այդ զորավարժությունները էական նշանակություն են ունենալու»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular