ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն անհոգ ապրում է այն դեպքում, երբ թշնամին քթներիս տակ, արդեն դիրքավորվում է. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն անհոգ ապրում է այն դեպքում, երբ թշնամին՝ սրանց թողտվությամբ, քթներիս տակ, արդեն դիրքավորվում է։

Ու սա դեռ խոսում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:

«Նիկոլ Փաշինյանը բանակցություններից է խոսում, Արցախից, հակամարտությունից։ Տեսնես ի՞նչ երեսով, ի՞նչ բարոյական մղումներով, ինչպե՞ս։

Մի մարդ, ում համառ ջանքերով, տապալումներով երկիրը պատերազմի մեջ ներքաշվեց, Արցախի 75%-ը հանձնվեց, ադրբեջանցիներն արդեն խլել են Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք սահմանային հատվածներ, իսկ մեր 5 հազար ընկերներ, հայրենակիցներ նահատակվել են, դեռ խոսում է։

Մեր զինծառայողներին՝ մեր իսկ տարածքում գալիս ու գերեվարում է, իսկ սա խոսում ու խոսում է։

Սա չի կարող զգալ այն, ինչ մենք ենք զգում Արցախը նման կարգավիճակով, սահմանագծով տեսնելիս, Արցախ մեկնելիս։

Նիկոլ Փաշինյանն անհոգ ապրում է այն դեպքում, երբ թշնամին՝ սրանց թողտվությամբ, քթներիս տակ, արդեն դիրքավորվում է։

Ու սա դեռ խոսում է»,- գրել է նա։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular