ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ականատեսը կլինենք Ֆրանսիայի ավելի կոշտ քայլերի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մակրոնը կոչ է արել Ալիևին ազատ արձակել գերիներին, դելիմիտացիա անել և թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին սկսել իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղում։ Այս թեմայով զրուցել ենք «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Հարցին, թե Ադրբեջանի կողմից այդ կոչին հետևելը ինչի կարող է հանգեցնել` Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է․ «Սովորաբար, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ որևէ երկրի ղեկավար նման կոչ է անում և այդ կոչը անարձագանք է մնում, ապա դրան կարող է հետևել երկու բան։ Կամ այդ երկիրը՝ իր և իր դաշնակիցների ունեցած հնարավորությունների շրջանակներում սկսում է հետզհետե կոշտացնել իր դիրքորոշումը, ինչը որոշակի փուլից անցնում է կոշտ գործողությունների, օրինակ՝ պատժամիջոցների, կամ էլ իր վարկանիշը, հեղինակությունը աշխարհում վնասվում է ու նվազում։ Իրեն սկսում են ընկալել որպես թույլ, խոսքերից այն կողմ չանցնող երկիր։ Արդյոք Մակրոնը չէր գիտակցում, որ սովորական հայտարարություններն ու կոչերը կարող են որևէ արդյունք չունենալ, երբ նման հայտարարություններ էր անում, այն էլ՝ Արցախյան պատերազմում ֆրանսիական խաղաղարար միջնորդության տապալումից հետո։ Վստահ եմ, որ գիտակցում էր։ Ուրեմն ինչո՞ւ պետք է նա նման հարվածի տակ դներ Ֆրանսիայի և իր անձնական հեղինակությունը։ Կարող էր բավարարվել իր խորհրդականի, ԱԳՆ խոսնակի կամ Հայաստանում և Ադրբեջանում իր դեսպանների հայտարարություններով, ինչպես դա արեց ԱՄՆ-ը։ Հետևությունը ակնհայտ է, որ Ֆրանսիան հետևողական է լինելու այս հարցում և եթե Հայաստանում որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա արդեն կարճաժամկետ կտրվածքով մենք ականատեսը կլինենք Ֆրանսիայի ավելի կոշտ քայլերի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular