ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»․ Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է կյանքում, երբեք չեմ ցանկացել, որ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում: Այսօր 6-ը վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը, հետո ի՞նչ է լինելու: Եթե ինքն ունենար արժանապատվություն, պիտի ինքնասպան լիներ:

Ես երդվում եմ՝ եթե լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի: Ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը, 5000 հոգու մահը խղճիդ, էլ կովիդի 5000-ը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին  ուղղակի քեզ ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում, ասում է՝ դու ո՞վ ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ, և գիտեք, ազգանուններ է ասում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular