ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն

ՄՇԱԿՈՒՅԹ

Վրաստանում հունիսի 6-ին 84 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող և սցենարիստ Ռեզո Գաբրիաձեն, գրում է korrespondent.net-ը՝ նշելով, որ նա հայտնի է հատկապես «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերով:

«Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Վրաստանի ժողովրդական արտիստ, Շոթա Ռուսթավելիի անվան պետական մրցանակի դափնեկիր, ականավոր գրող, արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականի հունիսին Քութաիսի քաղաքում: Նա հեղինակել է ավելի քան 35 կինոնկարի սցենար, այդ թվում՝ «Միմինո», «Ար Դաիդարդո», «Շերեքիլեբի», «Անսովոր ցուցահանդես», «Երեքը ճանապարհին» և այլն:

1981 թվականին ժողովրդական արտիստը հիմնադրել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular