ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի հետ վեճերը էլ ավելի են Երևանին ուղղում դեպի Ռուսաստան. Chatham House

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ Chatham House հրատարակության վերլուծաբան Լոուրենս Բրոերսի՝ Հայաստանի հարավային և արևելյան սահմաններում ընթացող գործընթացները, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը, ավելի ու ավելի են Հայաստանին ընդգրկում Ռուսաստանի անվտանգության գոտում:

Վերլուծաբանը այդպես է մեկնաբանել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանային սրացումը, որը սկսվել էր մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականների կողմից  սահմանի հատմամբ: Ըստ վերլուծաբանի՝ միջադեպը կարող է կապված լինել դեպի Նախիջևան «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու հարցը լուծելու Ադրբեջանի փորձի հետ, որի մասին նախագահ Ալիևը ասաց, որ պատրաստ է բռնի ուժով անել դա, եթե Հայաստանը չցանկանա կամավոր տրամադրել այն:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ոտնձգությունները կարող են ուղղված լինել հենց միջանցք ստեղծելու լծակներ ստեղծելուն»,- գրել է Բրոերսը:

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ ճգնաժամը համընկել է հունիսի 20-ին Հայաստանում նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

Բրոերսը նաև նշել է, որ Հայաստանում առկա է իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության ճգնաժամ:

«Հայաստանի կողմից իր սահմանները չպաշտպանելը,  բանակցային գործընթացը, որի մասին արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները և անգամ Հայաստանի նախագահը տեղյակ չեն, առաջացրել են հասարակության վստահության ճգնաժամ», - ընդգծված է հոդվածում:

«Հայաստանի տարածքների զիջման և որպես պետության կենսունակության մասին ենթադրությունները Հայաստանի ընդդիմության և նախկին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ օգտին է», - նկատել է վերլուծաբանը ակնհայտորեն նկատի ունենալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանը որպես  նպատակ հետապնդում է նաև որոշ տարածքային խնդիրների լուծում, ինչպես նաև փորձում է այնպես անել, որ Հայաստանը հրաժարվի աջակցել ղարաբաղահայության ինքնորոշմանը:

«Հայաստանի արևելյան և հարավային ծայրամասերի սեկյուրիտիզացիան նպաստում է երկրի ինտեգրմանը Ռուսաստանի անվտանգության ռեժիմին, չնայած անգամ այն հանգամանքին, որ Երևանին տրված Ռուսաստանի զուսպ պատասխանը մտահոգություններ է առաջացնում կապված նրա հետ, որ Մոսկվան պատրաստ է պաշտպանել Հայաստանին», - եզրափակել է Բրուերսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular