ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զարադյե» դահլիճում կատարել են հայկական ծագմամբ խորհրդային կոմպոզիտորների գործերը

ՄՇԱԿՈՒՅԹ

iskusstvo.pro-ն գրում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի Զարյադյե դահլիճում տեղի է ունեցել համերգ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական երեք արտիստների, հայկական ծագում ունեցող կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի աշխատանքներին: Նրանք բոլորն էլ ծնվել են հարյուր տարի առաջ: Խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարել է Ռուսաստանի ամենահին երաժշտական կոլեկտիվներից մեկը՝ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, որը հատուկ էր ժամանել այդ համերգին  Սանկտ Պետերբուրգից: Դիրիժոր Վալերի Գերգիևը  Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է։

«Այս անունները սուրբ են ցանկացած հայի համար, դրանք հայտնի են Հայաստանի սահմաններից այն կողմ, նրանց երաժշտությունը հնչում է բոլոր մայրցամաքներում: Ես, լինելով շատ երիտասարդ դիրիժոր, բախտ եմ ունեցել ոչ միայն ճանաչել նրանց, այլ նաև ընկերանալ նրանց հետ»,- ասել է մաեստրոն:

Համերգին ներկա է եղել Վալենտինա Միխայլովնա Կիրիլովան, որը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ տարածքում առաջինը հանդիսացող Բելառուսի մշակութային մայրաքաղաք Վիտեբսկի ժամանակակից արվեստի կենտրոնի  հիմնադիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular