ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է․ մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից․ Վահե Հակոբյանը՝ Սյունիքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատահական չէ, որ մենք քարոզարշավի մեկնարկը սկսում ենք այստեղից, որտեղ հերթական անգամ մերժվեցին ապաշնորհ ազգադավները։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Այսօր ամենալավը սյունեցին է հասկանում, թե ինչ սպառնալիքների առաջ են մեզ կանգնեցրել ներկա իշխանությունները, ինչ է նշանակում ամեն օր անցել թշնամու դրոշների տակ մեր սեփական հողում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս ընտրությունները սովորական չեն։

«Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը կտևի 12 օր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular