ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին օրենքը։

Փաստաթուղթը երկուշաբթի օրը՝ հունիսի 7-ին, հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Դաշնության խորհուրդը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրենքի օգտին քվեարկել է անցած չորեքշաբթի օրը՝ հունիսի 2-ին: Պետդուման համապատասխան օրենքն ընդունել է մայիսի 19-ին: Մայիսի 11-ին Պուտինն այն ներկայացրել էՍտորին պալատ: Մինչդեռ, մայիսի 27-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին պաշտոնապես ծանուցել էր ԲԵՊ վերադառնալուն անպատրաստ լինելու մասին: Բաց երկնքի պայմանագիրն (The Treaty on Open Skies) ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանավիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 26-ին:

Պայմանագրի մասնակիցները կարող են միմյանց տարածքներ շրջաթիռներ կատարել ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի մայիսի 21-ին Դոնալդ Թրամփը, որը գտնվում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ որոշում է ընդունել ԲԵՊ-ից դուրս գալու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular