ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդամենը երեկ ադրբեջանցիները Վարդենիսի հատվածում խորացան եւս 11 կմ. Հրանտ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այնպես է ստացվել, որ ես ոնց որ մարգարե դարձած լինեմ. Ընդամենը երեկ ադրբեջանցիները Վարդենիսի հատվածում խորացան եւս 11 կմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Հիմա փաստորեն Կութ եւ Վերին Շորժա գյուղերը շրջափակված են, նրանք այնքան խորացել են: Տեղ կա, որ ադրբեջանական սահմանից մինչեւ մեր մոտ 18 կմ է, այդքան խորացել են: Մի 18 կմ էլ որ գան, Սեւանա լիճն է:

Եթե հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ինքը բոլորին ցույց կտա այն փաստաթղթերը, որոնց մասին ասաց, որ ստորագրելու է: Դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին կտանք 6 գյուղ, բայց ինքը գյուղով չի տա, մենք չենք վերցնելու անկլավը, անկլավից հետո հայկական զորք լինի, հետո նորից Ադրբեջանը սկսվի: Իրենք մաքուր վերցնելու են  էդ 6 գյուղերը՝ Տավուշի Ոսկեպար, Բաղանիս, Սոֆլու, Բարխուդարլու եւ Արարատի մարզում Քյարքի (Տիգրանաշեն) գյուղերը»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular