ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Երկրորդ փուլ կլինի՞

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանական թիմում կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է լինելու։ Ո՛չ իրենց՝ «Քաղպայմանագրին» է հաջողվելու 50+1 հավաքել, ո՛չ էլ խորհրդարան անցած մյուս ուժերն են կարողանալու հաղթել եւ կոալիցիոն կառավարություն ձեւավորել։

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիա կազմելու համար վեց օր է նախատեսված։ Եթե ընտրություններից հետո 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջեւ կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը:

Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Այսինքն՝ առաջին երկու տեղերը զբաղեցրած երկու ուժի անունն է գրվելու քվեաթերթիկում։ Իսկ ով այդ ընտրություններին ամենաշատ քվեն ստանա, նրա ձայներն ավտոմատ ավելացվում են այնքան, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն՝ 54 տոկոս ձայն ունենա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular