ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անհամբեր սպասում է հունիսի կեսերին երկու առաջնորդների հանդիպման ժամանակ ամերիկա-թուրքական հարաբերությունների «ամբողջ շրջանակը» քննարկելու հնարավորությանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Նախագահ Բայդենը շատ լավ գիտի նախագահ Էրդողանին, երկու ղեկավարները միասին շատ ժամանակ են անցկացրել: Բայդենն ու Էրդողանը սպասում են այս հնարավորությունից օգտվելուն, որպեսզի անդրադառնան հարաբերությունների ամբողջ շրջանակին»,-ասել է Սալիվանը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:

Սալիվանի խոսքով` հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ Բրյուսելում՝ հունիսի 14-ին, «երկկողմ հարաբերությունների վերանայման» գործնական հնարավորություն է:

Նա տեղեկացրել է, որ ղեկավարները կքննարկեն իրավիճակը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայում, Իրանում, Լեռնային Ղարաբաղում և «այն դերը, որ Թուրքիան կխաղա ապագայում՝ Աֆղանստանում բանակցությունների և դիվանագիտության հարցում»:

Սալիվանը հավելել է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն նաև թեմաներ, որոնց շուրջ նրանք տարբեր տեսակետներ ունեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular