ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խորհրդարանականը ներողություն է խնդրել հակահայկական գրության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի շահերի ամենաակնհայտ լոբբիստներից մեկը հանդիսացող Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևը, ով ավելի վաղ մեղադրել էր հայերին Շուշիում «Ռուսական եկեղեցին գրավելու» մեջ և գովաբանել էր ադրբեջանցիներին հայկական տարածքները «ազատագրելու» համար, ավելի խորն է ուսումնասիրել հարցը, շտկեց իր գրառումը և ներողություն խնդրել հայկական կողմից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հանձնաժողովի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանն էր որոշել օգնել Ռուսաստանի ժողովրդի ընտրյալին խորը ուսումնասիրել հայ-ռուսական հարաբերությունները Արցախի տարածքում: Ժուրավլևի նողկալի գրառումից անմիջապես հետո, որտեղ նա համեմատել էր Հայաստանը Ուկրաինայի հետ, մեղադրել հայերին ռուսաֆոբիայի մեջ, որի արտահայտություն է եղել Շուշիի «ռուսական եկեղեցու օկուպացիան» և գովել էր Ադրբեջանին «այդ տարածքը և ժողովրդին ազատագրելու համար», հոգևորականը նրան նամակ է գրել բացատրելով Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատկանելության հետ կապված իրավիճակը: Հենց դա էլ գրավել էր պատգամավորի ուշադրությունը և դրդել ուսումնասիրել հարցը: Արդյունքում, Ալեքսեյ Ժուրավլևը պատասխանել է արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանին ընդունելով, որ ավելի վաղ իր տրամադրության տակ եղած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել արված հայտարարությունների համար և ներողություն խնդրել դրա համար: Բացի դա պատգամավորը խոստովանել է, որ Շուշիի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին գտնվում է բոլորովին այլ վայրում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular