ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վոլժսկյան ծառուղին կոչել են հերոսական օդաչունի անունով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

novostivolgograda.ru-ն գրում է, որ Վոլժսկ քաղաքի  դրամատիկական թատրոնի դիմաց գտնվող այգին անվանակոչվել է Խորհրդային Միության հերոս, կործանիչ օդաչու Սերգեյ Բուրզանյանի անունով:

Որոշ ժամանակ առաջ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել հայկական «Ուրարտու» հասարակական կազմակերպությունը: Քաղաքային իշխանությունները սատարել են ազգային սփյուռքին, մանավանդ, որ «Ուրարտու»-ի ներկայացուցիչները արդեն վեց տարի է մի տեսակ հովանավորություն են վերցրել Սովետկայա փողոցի հրապարակի վրա: Այնտեղ ծառերն են էտել, մայթեր ստեղծվել, դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրել են նստարաններ և լապտերներ: Իսկ հրապարակ մուտքը զարդարել են կամարակապ կառուցվածքով: Իսկ 2016 թվականին այստեղ տեղադրվել է ռուս-հայկական դարավոր բարեկամության խորհրդանիշ հուշարձան` խաչքար: Այդ խաչքարը հայկական  տուֆ բնական քարից է և ունի եզակի անկրկնելի նախշ: Բոլոր աշխատանքներն իրականացվել են «Ուրարտու» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

Արդեն այս տարի Վոլժսկիի քաղաքապետարանը դիմել է ազգային հասարակական կազմակերպություններին  քաղաքային հասարակական տարածքների հովանավորչություն ստանձնելու առաջարկով: Հայկական սփյուռքը պատրաստ է շարունակել աշխատանքը հրապարակի բարեկարգման ուղղությամբ և հանդես է եկել հերոս օդաչուի հիշատակը հավերժացնելու նախաձեռնությամբ: Բայց այդ հարցում «Ուրարտուն» բախվել է իրավական խնդրի, որն արագ շտկվել է Վոլժսկի քաղաքային դումայի պատգամավորների կողմից: Փաստն այն է, որ նորմատիվ ակտերը թույլ չեն տալիս անձի անունով կոչել աշխարհագրական վայրը, եթե նա բնիկ Վոլժսկի շրջանից չէ: Տեղի պատգամավորները արձագանքել են հասարակության խնդրանքին և անհրաժեշտ փոփոխություններ կատարել քաղաքային կանոնակարգերում:

«Վոլժսկը բազմազգ քաղաք է, բայց մեզ բոլորիս միավորում է այն փաստը, որ մենք վոլժանցի ենք, - ասել է քաղաքի ղեկավար Իգոր Վորոնինը, - հիանալի է, որ մենք աշխարհը փոխելու ցանկություն ունենք: Մենք ցանկություն ունենք աշխատել մեր երեխաների համար, ովքեր նույնպես ապրում են Վոլժսկ քաղաքում: Վաղուց քաղաքում կարծիք կա այն մասին, որ լավ հարևանն ավելի մոտ է հարազատից: Դա իսկապես այդպես է: Մենք միմյանց որպես հարևան շատ ավելի հաճախ ենք տեսնում: Մենք ամեն օր շփվում ենք, համատեղ խնդիրներ ենք լուծում, քանի որ ունենք ընդհանուր հետաքրքրություններ: Շատ շնորհակալություն պատգամավորներին հայ համայնքի նախաձեռնությանը սատարելու և հերոս-օդաչուի հիշատակը Դումայի բանաձևով պաշտոնապես հավերժացնելու համար»:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ, Վոլժսկի դումայի նախագահ Դմիտրի Յաստրեբովը ներկայացրել է հատուկ փաստաթուղթ, որը օրինականորեն հաստատել է ծառուղու անվանումը: Այժմ այն կրում է Խորհրդային Միության հերոս, կործանիչ օդաչու Սերգեյ Բուռնազյանի անունը:

«Նայեք, թե ինչ է գրված խաչքարի վրա. Բարեկամություն Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև, - ուշադրության է հրավիրել Վոլգոգրադի մարզում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը, - Խորհրդային Միության հերոս Սերգեյ Բուռնազյան: Նրա մայրը ռուս է, հայրը հայ: Նա հերոսաբար կռվել է Ստալինգրադի երկնքում: Նա կռվել է ընդամենը 1,5 տարի, ապա զոհվել մարտում: Նա անձամբ խոցել է թշնամու 22 ինքնաթիռ: Մենք հիշում ենք մեր հերոսներին: Հիանալի է, որ այստեղ կանաչապատված զբոսայգի կլինի: Համոզված եմ, որ իմ հայ եղբայրները կանեն հնարավորը, որպեսզի այս հրապարակը դառնա քաղաքաբնակների հանգստի սիրված վայրերից մեկը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular