ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ նոր է մեկնարկում, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր ինքնատիրապետումը։ 
Մարզային հանդիպումներում Փաշինյանն արդեն գերազանցել է անհեթեթություններ երկնելու հնարավոր ու անհնարին բոլոր ռեկորդները, սակայն Արմավիրի մարզի Արմավիր գյուղում նրա արած մի հայտարարությունը չի տեղավորվում ողջամիտ մարդու ուղեղում։ Յոթ ամիս շարունակ գերիներին վերադաձնելու ուղղությամբ որևէ քայլ չարած Փաշինյանը հայտարարել է, թե գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար:

«Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- ասել է Փաշինյանը։

Փաստացի, հենց ինքն է գերիների հարցը օգտագործում քաղաքական նպատակներով, բայց մեղադրում ուրիշներին։ 
Նիկոլ Փաշինյանը նաև «միամտաբար» բացահայտել է իր ծրագրած հրեշավոր մտադրությունը, մարդկանց բախումների տանելու ցանկությունը։ Անդրադառնալով առաջին և երկրորդ նախագահների հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը բառացի ասել է․

«Եթե պետք լինի՝ ՀՀ ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում և բոլորիդ հատ-հատ դուելի կկանչի, կասի՝ եկեք, դուե՞լ էիք ուզում, եկեք տեսեք ձեր դուելը: Թող որևէ մեկը իրա բախտը չփորձի: Եթե շատ ձեր բայղուշությունները և դրանք իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք 100 հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով: Որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղա…Ժողովրդի դեմը խաղ չկա, ո՞վ է այն տղամարդը, որ կարող է ժողովրդին մարտահրավեր նետել, ժողովուրդն այդ տղամարդուն ծնկի կբերի Հանրապետության հրապարակում»:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ պարտության դեպքում մտադիր է նոր ցնցումների և ապակայունացման տանել հանրապետությունը, փողոց դուրս բերել իր կողմնակիցներին և ոտատակ տալ քաղաքական հակառակորդներին։ 
Այստեղ նույնիսկ հոգեբույժներն անելիք չունեն, սա իրավապահ մարմինների խնդիրն է։

Արմեն Ծատուրյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular