ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ենք այն քաղաքական ուժը, որն ունի գիտելիք, փորձ, կամային հատկություններ և վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար․ Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք առջևում ունենք ճակատագրական իրադարձություն, բայց այս ընտրություններին մեր գնալու նպատակը զուտ թիմի փոփոխությունը չէ և առհասարակ՝ այս ընտրությունները անձերի մասին չեն։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Այս ընտրությունները ունեն յուրահատկություն, որը հետևյալն է՝ մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք ծնկաչոք ապրել, մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև, աճող տնտեսություն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, մենք ուզում ենք ներքին համերաշխություն, կայունություն, թե՞ ուզում ենք, որ շարունակվի ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած մեր երկիրը և ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի, քաղաքական ուժերի և միավորների»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև խորհուրդ տվեց քաղաքացիներին կատարել 3 քայլ, ըստ որոնց նրանք կհասկանան, թե որ քաղաքական ուժին պետք է ձայն տալ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ, նաև ընդգծեց՝ երկրի առաջ ծառացած խնդիրները գործող իշխանությունը չի կարող լուծել։

«Վերցրեք թուղթ ու գրիչ և փորձեք թղթին տալ, թե ձեր կարծիքով՝ որոնք են երկրի առջև կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ և ինքներդ ձեզ հարց տվեք, թե այս իշխանությունը արդյո՞ք ի վիճակի է այս խնդիրները լուծել։ Առաջարկում եմ վերցնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակը և որոշել, թե ձեզ համար ո՞րն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ փորձ, բավարար կամային հատկություններ, վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար և մենք համարում ենք, որ այդ ուժը մենք ենք»,- նշեց ՀՀ 2-րդ նախագահը։

Նա նաև անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու լուրերին և նշեց, որ հարց տվողը բավականին լավ հումորի զգացում ունի։

«Դաշինքում է նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և ես կարծում եմ, որ երբ մենք դառնանք գործող ուժ, նրանք կկարողանան Սյունիքում ապահովել կադրային պոտենցիալ և կառաջարկեն այն մարդուն, որը կկարողանա լինել մարզպետ և պատասխանատվություն կրել այս տարածքի զարգացման համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular