ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քվեների հաշվարկը կհեռարձակվի համացանցում. ԿԸՀ–ն որոշում ընդունեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի: ԿԸՀ-ն այս որոշումն ընդունեց այսօր կայացած նիստում:

«Դա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջ է: Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն առաջակվում է տալ թույլտվություն «Յուքոմ» ընկերությանը հիշյալ գործառույթն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular