ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 օր շարունակ իշխանության ներկայացուցիչները սպառնում են քաղաքացիներին, որ չգան մեզ հետ հանդիպման․ Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր արդեն 2-րդ օրն է և այս իշխանության մարզային և դրսից ներկայացուցիչները զանգում են, գալիս են, հանդիպում են, ահաբեկում են և վախեցնում մարդկանց, որ իրենք չգան մեզ հետ հանդիպման։ Այս մասին այսօր Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Մենք ստանում ենք զանգեր արդեն 2 օր շարունակ, որ կներեք, բայց չենք ուզում գալ, այսինքն այդ վախի մթնոլորտը այս ապիկարները փորձում են տարածել ամեն տեղ, ամենուր, բայց ասածս ինչ է՝ ամոթ է, ժողովուրդ, սրանցից վախենալ, պարզապես ամոթ է, որ գնան ու ձայն տան նրանց, իսկ այսօր ամենախիզախները գալիս են կանգնում են մեր կողքին»,- ասաց Վահե Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ գործող իշխանությունները 3 տարի շարունակ գոռացել են կոռուպցիայի մասին, բայց չկա այդ վարույթով հարուցված գեթ մեկ դատական գործ։

«Ուզում եմ ասել հետևյալը՝ «Հայաստան» դաշինքով եկել ենք, որպեսզի փրկենք մեր պետականությունը, փրկենք մեր պետությունը, այլևս չեմ ուզում մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը, բայց ուզում եմ ասել, որ մենք այլևս այլ տարբերակ չունենք»,- Վահե Հակոբյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular