ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկ Չոբանյանին և Վահան Քերոբյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության ուղղություններին, ATOM-ի շրջանակում միջազգային առաջատար տեխնոլոգիական և գիտակրթական կազմակերպությունների ու կենտրոնների հետ փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություններին, ինչպես նաև նրանց և տեղական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular