ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում պահանջում են փակել Հայաստանի խոշորագույն ձեռնարկությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Վյուգար Քերիմովը ասել է, որ բոլոր գետերը, որոնք սկիզբ են առնում Հայաստանում և մտնում են Ադրբեջանի տարածք աղտոտված են հայկական արդյունաբերական ձեռնարկությունների թափոններով: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ գետերը շարունակում են աղտոտվել ծանր մետաղներով, որը հաստատում են արտասահմանյան լաբորատորիաների վերլուծությունների արդյունքները:

Փոխնախարարը հայտարարել է, որ Օխչուչայը (Ողջի գետի ադրբեջանական անվանումը) հոսում է Հայաստանից  Ադրբեջան  և աղտոտվում է Կապան և Քաջարան քաղաքներում տեղակայված լեռնահանքային ձեռնարկությունների արդյունաբերական թափոններով:

«Բացահայտված բոլոր փաստերը մենք ներկայացրել ենք միջազգային կազմակերպություններին, չնայած ինչպես բոլոր ոլորտներում, էկոլոգիայում ևս առկա են երկակի ստանդարտներ, և պատասխան չի եղել», - ասել է էկոլոգիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Մելեք Շուքուրովան:

Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանը կպահանջի, որ Հայաստանը դադարեցնի արտադրությունը և անցնի նոր բնապահպանական ստանդարտների:

Հիշեցնենք, որ նշված արդյունաբերական ձեռնարկությունները տեղակայված են Հայաստանի Սյունիքի մարզում, որի նկատմամբ հավակնություններ ունի Ադրբեջանի ղեկավարությունը: Քաջարանում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը մոլիբդենի պաշարների տեսանկյունից աշխարհի ամենամեծ հանքավայրերից մեկն է (համաշխարհային պաշարների 6,8%) և ամենամեծն է Հայաստանում: Բացի այդ, Քաջարանի հանքավայրը Ամուլսարի հանքավայրի հետ միասին ոսկու պաշարներով Հայաստանում երկրորդ տեղում են (յուրաքանչյուրը մոտ 40 տոննա): Իսկ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Սոթքի ամենամեծ ոսկու հանքավայրը բաժանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև և ներկայումս չի գործում: Միևնույն ժամանակ Ամուլսարի հանքավայրը չի մշակվում բնապահպանների բողոքների պատճառով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular