ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի շախը Նիկոլ Փաշինյանին․ սպասենք մատին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամեր անց կավարտվի վերջնաժամկետը, որ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է Նիկոլ Փաշինյանին՝ իր երկնած անհեթեթություններն ապացուցելու համար։ Ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցրել է ծանրագույն հոգեբանական վիճակի, և նա այլևս չի կարողանում տիրապետել իրեն։ Հայաստանի նախկին իշխանությունների հայտարարություններին Փաշինյանը պատասխանում է հայհոյանքներով, վիրավորանքներով, և կեղծելով իրականությունը։ Հանուն իշխանությունը պահելու այդ անձը պատրաստ է զոհաբերել անգամ սեփական երեխաներին, ինչի ականատեսն էլ դարձավ ամբողջ հանրապետությունը, երբ նա առաջարկեց գերիների դիմաց Ադրբեջանին հանձնել սեփական որդուն՝ Աշոտ Փաշինյանին։

Յոթ երկար ու ձիգ ամիսներ ադրբեջանական գերության մեջ թողնելով հայ ռազմագերիներին և նրանց վերադարձնելու ուղղությամբ գործուն որևէ քայլ չարած Փաշինյանը՝ գիտակցում է, որ գերիների հարցն այս ընտրարշավի ամենաբարդ հարցն է իր համար, ուստի պատրաստ է շոկային ցանկացած հիմարություն արտաբերել, միայն թե կարողանա պահպանել իր գահավիժող վարկանիշը։ Իսկ իրեն հասցեագրված մեղադրանքներին Փաշինյանը պատասխանում է ցնորվածի պես՝ երկրորդ նախագահին մեղադրելով կազինոներում գումարներ պարտվելու մեջ։ Ի վերջո, նրան հաջողվել է երեկ հունից հանել մշտապես զուսպ և հավասարակշիռ Սերժ Սարգսյանին։

«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին և ես անհրաժեշտ չէի համարում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Վերջնաժամկետը, ի դեպ, ավարտվում է այսօր երեկոյան։

Տիգրան Ռոստոմյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular