ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի վերադարձով շահագրգիռ է նաև Ռուսաստանը.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Այսօրվա քաղաքական գլխավոր թեմաներից է Գ. Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Ըստ Ձեզ, այդ վերադարձի քաղաքական պահանջը կա՞:

– Նայած, թե քաղաքական պահանջ ասելով ի՞նչ եք հասկանում և ո՞վ ունի նման պահանջ: ԲՀԿ–ն ունի, մյուսների մասին չեմ կարող ասել: Բայց սա այն դեպքում, եթե նրա վերադարձը դիտարկենք զուտ ներհայաստանյան քաղաքական օրակարգի շրջանակներում: Սակայն չի բացառվում, որ նրա վերադարձով շահագրգռված լինեն նաև Ռուսաստանում:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ շահագրգռությունը:

– Նրանով, որ հնարավոր է` ՀՀԿ–ն չկարողանա հաղթահարել խորհրդարանի 2/3–ը վերցնելու խնդիրը: Եվ եթե ԲՀԿ առաջնորդը վերադառնա հայրենի կուսակցություն, նրանք երկուսով կարող են 101 տեղանոց խորհրդարանում վերցնել մինչև 70 ձայն: Իսկ դա հնարավորություն կտա փոխել Սահմանադրության այն կետը, որը Կարեն Կարապետյանին արգելում է 2018–ից հետո շարունակել վարչապետ աշխատել, այն է` վերջին չորս տարին Հայաստանում բնակված լինելը: Սա սահմանադրական նորմ է, բայց որը կարելի է փոխել ձայների համապատասխան քանակով: Իսկ եթե ՀՀԿ–ն միայնակ վերցնի 2/3–ը, կերևա, որ կեղծիք է եղել: Իսկ այս պահի դրությամբ Արևմուտքը բավականին խիստ է մոտենում Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու գաղափարին:

– Իսկ քաղաքականություն վերադառնալով` Ծառուկյանը ի՞նչ կարող է շահել և ի՞նչ կարող է կորցնել:

– Ցույց կտա, որ երկու տարի առաջ իրեն հանիրավի են մեղադրել. ըստ որոշ լուրերի` նա չմուծված միլիարդավոր դրամների հարկերով, իբր, կեղծ բարեգործություն էր անում: Հիմա դա ստուգվել է, և պարզ է դարձել, որ այդպես չէ: Եվ նա շահում է ազնվությունը` ցույց տալով, որ ինքը, իրոք, ազնիվ քաղաքական գործիչ է: Իսկ կորցնելու խնդիր չկա: Գուցե մի փոքր ազատությունը կորցնի, որովհետև, եթե դու կուսակցության ղեկավար ես, բնականաբար, քաղաքական դաշտում որոշակի չափով կաշկանդվածություն ես ունենում:

– Նրա վերադարձը ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում:

– Նախորդ ընտրությունների ժամանակ շատ շատերը ԲՀԿ–ին էին ձայն տվել: Այս ընթացքում տեսնելով, որ Ծառուկյանը չկա, մտածում էին ձայն տալ ընդդիմադիր այս կամ այն ուժին: Հիմա, շատ հնարավոր է, որ այդ ընտրողները վերապրոֆիլավորվեն և ձայնը նորից տան ԲՀԿ–ին: Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր այս կամ այն ուժի կողմից ստանալիք ձայները հնարավոր է ավելի քչանան:

– Վերջին մի քանի ամսում Ծառուկյանի հնարավոր վերադարձի թեմայի քննարկումները, երկու օր առաջ տեղի ունեցած ցույցն ուղղակի հո՞ղ էին նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար:

– Քաղաքական ցանկացած գործողություն միշտ էլ պահանջում է համապատասխան PR–ի բաղադրիչներ, որոնք այդ գործողությունն ավելի զրնգուն կդարձնեն: Իհարկե, եթե ԲՀԿ առաջնորդը որոշի վերադառնալ:

– Ն. Զոհրաբյանը հայտարարել է, որ Ծառուկյանը պատրաստ է վերադառնալ, բայց դեռ պարզ չէ` ինչ ձևաչափով:

– Դա արդեն տեխնիկական հարց է, որովհետև մի բան է, երբ մինչև հունվար ես վերադառնում, մեկ այլ բան` եթե հունվարից հետո, երբ սկսվում է նախընտրական արշավը: Իսկ երբ քո վերադարձը և արշավի սկիզբը համընկնում են, դա լրացուցիչ գործոն է հօգուտ քեզ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular