ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանություններին գերիների հարցն ընդհանրապես չի մտահոգում. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանությունը գերիների հարցն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:

Նա նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ կա կոնկրետ ժամանակացույցով, իսկ գերիների հարցին անդրադարձըը ընդհանուր տերմինաբանությամբ է. «Այսինքն երբ խոսքը հողեր վերադարձնելու մասին է, այս իշխանությունը վերցնում է հստակ պարտավորություն եւ ամրագրում է ժամկետներ: Երբ խոսքը գերիների մասին է, որեւէ ժամկետ չկա: Երկրորդ, նույն ձեռագիրը մենք տեսնում ենք հետագա գործունեության ընթացքում: Հունվարյան հայտարարությունում որեւէ խոսք չկա գերների մասին: Սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին նախագծի մեջ ուեէ խոսք չեք գտնի գերիների մասին: Նրանք գերիներին մատնել են անտերության»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular