ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով․ ամենացուրտ օրը կլինի...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել, ինչով պայմանավորված Հայաստանի բոլոր շրջաններում տեղումներ են սպասվում, հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ օդերևութաբանի, մարզերում տեղումները հիմնականում կդիտվեն ձյան տեսքով, իսկ Երևանում՝ թաց ձյան: Արկտիկական ճակատի ներհոսքով պայմանավորված՝ մինչև դեկտեմբերի 9-ը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը, ընդհանուր առմամբ, կնվազի 8-10 աստիճանով:

Ցուրտ օդի ներհոսքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ, իսկ ամենացուրտը կլինի դեկտեմբերի 9-ին:15355838_1787356998192727_5844345816628026271_n

Օդերևութաբանի կանխատեսմամբ, Երևանում այդ օրը սպասվում է մինչև -10-12 աստիճան ցուրտ, իսկ լեռնային շրջաններում այդ օրն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -20-25 աստիճանի, նախալեռնային հատվածներում՝ մինչև -15:

Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավոտյան ցիկլոնը կտեղափոխվի դեպի հարավ-արեւելք եւ վաղը առավոտից դրա ազդեցությունը կլինի միայն Սյունիքի, Վայոց ձորի և Արցախի վրա: Այսօր երեկոյան ժամերից ամենուրեք տեղումները կդադարեն, և առաջիկա 5 օրերին երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կհաստատվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular