ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեշտալի իրավիճակ. «ով է» այս պահին Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը ե՛ւ պաշտոնակատար է, ե՛ւ ոչ: Հունիսի 7-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար գտնվում է արձակուրդում՝ մինչեւ հունիսի 18-ը ներառյալ, եւ նրան արձակուրդում գտնվելու ժամանակ պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը: Մի քանի օր թերեւս այդպես էր, վարչապետի որոշումներ բաժնում Տիգրան Ավինյանի անունն էր՝ որպես ԺՊ. կառավարության նիստը եւս նա էր վարում:

Սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական primeminister կայքում հունիսի 10-ի ամսաթվով մի հաղորդագրություն է տեղադրված, որում նշվում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»:

Նկատենք՝ տեքստի մեջ վարչապետի պաշտոնակատար է ներկայացված, սակայն փաստ է՝ նա արձակուրդում է, եւ ի պաշտոնե նրանց պետք է ընդուներ Ավինյանը: Իսկ, ահա, մյուս զավեշտալի իրավիճակն այն է, որ այս պատվիրակությանը ընդունել են նաեւ ԱԳՆ-ում, սակայն այդ կառույցում ո՛չ նախարար ունենք, ո՛չ պաշտոնակատար, եւ դա է պատճառը, որ նշված է՝ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում՝ առանց կոնկրետացնելու, թե ում հետ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular