ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրողների հնարավոր մեծ մասնակցությունը ահաբեկում է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընտրողների մեծ մասնակցություն է սպասվում, և այս հանգամանքը պարզապես հոգեխանգարմունքի է հասցնում Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին։ Սոցիոլոգիական նոր հարցումները վկայում են, որ ի տարբերություն 2018թ․ ընտրությունների, երբ մասնակցեցին ընտրողների 48,63 տոկոսը, այս անգամ ընտրությունների մասնակցությունը կարող է աննախադեպ շատ լինել, ընդհուպ մինչև 60 և ավելի տոկոս։ Հիշեցնենք, 2018թ․ ընտրություններին մասնակցել է 1,26 միլիոն մարդ, այս անգամ կանխատեսվում է 1,4 միլիոնից փոքր-ինչ ավելի մասնակցություն։ Արտահերթ ընտրություններին մասնակցում են մի քանի խոշոր քաղաքական ուժեր, որոնք լուրջ ռեսուրսներ և հեղինակություն ունեն՝ իրենց ընտրողներին ընտրատեղամասեր բերելու համար։ Այս հանգամանքը վտանգելու է «Քաղաքացիական պայմանագրի» շանսերը, որը, փաստենք, ունի կոնկրետ և նվիրված ընտրազանգված, բայց այն բավական փոքր է։ Եվ ընտրողների մեծ մասնակցությունը աղետալի կլինի ՔՊ համար, հնարավոր չի լինելու ցույց տալ Նիկոլ Փաշինյանի երազած թիվը։

Փաշինյանի ընտրազանգվածը հստակ կգնա տեղամասեր, այլ է ընդդիմության պարագան։ Եվ որքան շատ ընտրողներ մասնակցեն քվեարկությանը, այնքան ընդդիմության շանսերն ավելի մեծ կլինեն։ Սա գիտակցում են նաև «Քաղաքացիական պայմանագրում», և վարչական ռեսուրսով, քարոզչությամբ փորձում են կանխել նման զարգացումը։ Սրան են միտված նաև Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների անհեթեթ ելույթները, այդկերպ նրանք փորձում են հիասթափության ու ապատիայի նոր ալիք բարձրացնել, մարդկանց ներշնչել, թե իրենց մասնակցությունն անիմաստ է։ Հատկապես, երբ բոլոր սոցհարցումներով նվազում է նաև իշխող ուժի վարկանիշը, Փաշինյանի փոքրիշատե գիտակից ընտրողները խրտնելու են նման պահվածքից, գնալու և ընտրելու են առավել ողջամիտ քաղաքական ուժերի։ Ամեն դեպքում, իրադարձությունների զարգացումն ի վնաս Նիկոլ Փաշինյանի է, և նա ինքն էլ գիտակցում է, թե ինչ հետևանքներ են իրեն սպառնում։

Նարեկ Սարիբեկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular