ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն, Դանիա՝ Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1774 - վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը:
1908 - ծնվել է ծագումով հայ գերմանական խմբավար Ռոլֆ Յակոբը:
1913 - ծնվել է խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:
1943 - ծնվել է ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը:
1964 - ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը(Բաբունց):
1998 - վախճանվել է գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը:
1999 - Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։
2001 - Լոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: 
2003 - ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը և ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր:
2004 - «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
2008 - Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին, որի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահը:
2009 - տեղի է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետ՝  Գագիկ Բեգլարյանի երդման հանդիսավոր արարողությունը:
2012 - Փաստաբանները իրականացրել են մեկօրյա գործադուլ ի բողոք Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ: 
2018 - Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է: 
2019 - Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1125 - խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին Ազազեի ճակատամարտում:
1496 – Քրիստափոր Կոլոմբոսը ավարտել է իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարել է, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:
1580 – իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը:
1742 - Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը:
1770 – ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործել է կորալյան Մեծ Արգելախութը:
1864 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը:
1898 - Չինաստանում հայտարարվել է «100 օրյա բարեփոխման» սկիզբը:
1910 – ծնվել է ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն՝ ակվալանգի հայտնագործողը:
1930 - ամերիկացի կենսաբան Ուիլյամ Բիբը և ինժեներ Օտիս Բարտոնը իրենց ստեղծած բատիսկաֆով խորացել են օվկիանոսում ջրի մեջ 400 մետր:
1940 - Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել Իտալիային:
1963 – Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:
1965 – Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով:
1973 - Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները:
1975 - արտահանվել է առաջին նավթը Հյուսիսային ծովում:
1992 - Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը:
1996 - Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանի գնացքում իրականացվել է ահաբեկչական պայթյուն:
2010 - Կիրգիզիայի Օշի նահանգում տեղի ունեցած գիշերային անկարգությունների արդյունքում զոհվել են 26 և վիրավորվել մոտավորապես 150 քաղաքացի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular