ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակին ասում էին՝ ելք կա, փակեցին բոլոր ելքերը, ասացին՝ քայլ արա, կտրեցին մեր զինվորների ոտքերը, հիմա էլ ասում են՝ ապագա կա և ուզում են այդ ապագայի վրա էլ խաչ քաշել․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեք տարվա ընթացքում մեր երկիրը քանդեցին, քանդեցին՝ ինչ կարողացան, վերջում բերեցին և հասցրեցին պատերազմի, իսկ պատերազմը մեզ համար ունեցավ ողբերգական հետևանքներ։ Այս մասին այսօր Նոր Հաճնում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» ցուցակի երկրորդ համար, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պետք է հունիսի 20–ին վերջ դնենք կեղծիքին, ստախոսությանը, ոտքի կանգնենք և այս չարիքի և խելագար Կառավարությանը ճանապարհենք տուն, որ կարողանանք փրկել մեր երկիրը»,– ասաց նա և նշեց, որ սա ընտրություն է պետություն ունենալու և չունենալու մեջ։

«Մարդկանց բերել–հասցրել են այն վիճակին, որ արտագաղթում են, հիմա էլ համոզում են, որ ապագա կա։ Այո՛, ապագա կա, բայց այդ ապագան առանց Նիկոլի և նիկոլիզմի է։ Ժամանակին ասում էին՝ ելք կա, փակեցին բոլոր ելքերը, ասեցին՝ քայլ արա, կտրեցին մեր զինվորներ ոտքերը, հիմա էլ ասում են՝ ապագա կա, ուզում են այդ ապագայի վրա էլ  խաչ քաշել։ Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է խաչ քաշի իրենց վրա»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը ճգնաժամային կառավարիչ է և ինքը այդ ճգնաժամերը ստեղծում  է ու կառավարում, ասաց ․«1998 թվականին այդ ճգնաժամն ինքն էր ստեղել, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը եկան այդ ճգնաժամը հաղթահարեցին, այսօրվա ճգնաժամն էլ ստեղծել է իր հոգեզավակը, այո՛, գալու ենք ու այդ ճգնաժամը միասին հաղթահարենք»,–ասաց նա՝ հավելելով, որ պետք է վերջ տալ այս քաոսին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular