Սյունիքի մարզի Կապան քաղաքում ուշագրավ բացահայտում է եղել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Կապանում մի խումբ տղաներ, որոնց թվում են դպրոցականներ, ուսանողներ հայտնվել են ոստիկանության 6-րդ վարչության ուշադրության տիրույթում թղթադրամ կեղծելու համար։
Պարզվել է, որ տանը գունավոր տպիչով թղթադրամներ են տպել եւ փորձել իրացնել վաճառքի կետերում։ Մեր տեղեկություններով՝ դրանք 20 հազար դրամանոցներ են եղել։ ձերբակալվել են, մեկը ստորագրությամբ բաց թողնվել։ Նրանք դպրոցականներ են։
Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն միայն հաստատեցին, որ նշված գործով կան ձերբակալվածներ, այլ մանրամասներ չեն հայտնել։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։