ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման, տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ․ Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր այս ապիկար իշխանությունը շարունակում է կործանիչ գործողությունները, մենք տեսնում ենք ժամ առ ժամ, որ ադեկվատությունը ավելի շատ են կորցնում և ավելի են խորացնում առկա ճգնաժամը։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։

«Թուրքն այսօր տնավորվել է Սյունիքում և Գեղարքունիքում։ Սև լճում արդեն իրենք լողանում են, պրոցեդուրաներ են անում ու ինչ ենք արել մենք, մենք քաշվել ենք հետ՝ թույլ տալով իրենց, որ տեղաբաշվեն։ Սրանց վերարտադրվելու դեպքում իրանք գալու են, հասնեն Երևան, Չարենցավան, հետո էլ միանալու են իրենց զորքերին՝ Գեղարքունիքի մասով»,–ասաց նա։

Վահե Հակոբյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման։  «Տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ, մենք պետք է իր ձեռքից բռնենք և դա պետք է անենք իրար հետ։ Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի խնդրենք ձեր քվեն, որ մեզ տաք հնարավորություն՝ դուրս վռնդելուազգի դավաճաններին մեր երկրից։ Նիկոլի էջը, համոզված եմ, ամսի 20-ին փակ է լինելու»,–ասաց նա։

Նա հարց բարձրացրեց, թե արդյոք ընտրողները տեսնում են այլ ուժ, որն ի վիճակի է դուրս բերելու մեր երկիրն այս վիճակից, և քաղաքացիները պատասխանեցին՝ ոչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular