ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մարդիկ շունչները պահած սպասում են ՀՀ-ում հունիսի 20-ին նշանակված ընտրությունների արդյունքներին.Աշոտ Ղուլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Ղուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փոփոխությունների սպասելիս
ՄԱՍ 1
Արցախում մարդիկ շունչները պահած սպասում են ՀՀ-ում հունիսի 20-ին նշանակված ընտրությունների արդյունքներին: Իսկ այս օրերին, երբ ընթանում է նախընտրական քարոզչությունը, արցախցիներն օրը սկսում և ավարտում են լրատվական հոսքերին մտավախությամբ հետևելով: Անհանգստությունը կապված է օրեցօր լարվող մթնոլորտի, նախընտրական պայքարի անձնավորված բնույթի հետ, որից այն կողմ ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքացիական բախումներ ու նոր առճակատում:
Անկախության գրեթե երեսուն տարիների ընթացքում քաղաքակիրթ ձևով պահպանվել են Արցախի և Հայաստանի՝ հայկական երկու հանրապետությունների ներքաղաքական յուրահատկությունները, իշխանություն ձևավորելու և ինքնուրույն քաղաքական սուբյեկտ լինելու նրբությունները և այդ կարգի չգրված այլ կանոններ: Իրավիճակը հիմնովին փոխվեց 2018թ.-ից, երբ Երևանում տեղի ունեցող հավաքներին հրավիրվում ու մասնակցում են Արցախի քաղաքական ուժերը, և ավելի խորացավ 2020թ. սկզբներին, երբ Արցախում սպասվող համապետական ընտրություններին ամեն գնով մասնակցելու հայտ է ներկայացվում Հայաստանից:
Եվ հիմա, երբ թվում է, թե 2020թ. 44 օրյա պատերազմից հետո համայն հայության սևեռումը պիտի լիներ Արցախը՝ իր կորուստներով ու հոգսերով, Հայաստանի փաստացի ղեկավար համարվող անձը խուսափում է Արցախ այցելել: Անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո այս իշխանությունների մնալու և նորից ժողովրդի վստահությունը շահելու համառ ցանկությունը կարող էր արդարացված լինել միայն մեկ դեպքում, երբ գիտես ու կարող ես մարդկանց հասկանալի լեզվով բացատրել, թե ինչպես կարելի է հայոց կազմաքանդվող պետականությունը վերականգնել և նորից ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը: Քաղաքական այն ուժը և այն առաջնորդը, որը չունի այս հարցի պատասխանը, պետք է հեռանա:
Թե ինչու՞ այսօրվա իշխանություններով մենք չենք կարող լուծել համազգային խնդիրները՝ հաջորդիվ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular