ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստորագրած փաստաթղթից կարևոր կետեր հակառակորդը չի կատարել, և պետք չի անընդհատ ընդառաջել հակառակորդին. Մովսես Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ճիշտ ենք անում, որ մերժում ենք, որովհետև ստորագրած փաստաթղթի կետերից կարևոր կետեր հակառակորդը չի կատարել, և պետք չէ անընդհատ ընդառաջել հակառակորդին»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ կողմից ականապատված տարածքների քարտեզները հակառակորդին չտրամադրելու որոշմանը, նշեց ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Հիշեցնենք՝ դեռ մարտ ամսին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ, որ Հայաստանն իրենց չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները, իսկ ընդամենն օրեր առաջ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ) ՀՀ կառավարությանը ծանուցել, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք ենթադրաբար վերաբերում են ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ  թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հայտարարելով, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ու Ադրբեջան կայանալիք այցի ժամանակ բարձրացնելու է «Հայաստանի կողմից ականապատ քարտեզների տրամադրումը մերժելու հարցը»։

Հարցին, թե հաշվի առնելով այս ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային ասպարեզում իրականացվող ակտիվ ձեռնարկումները, Հայաստանը կկարողանա՞ իր դիրքերից չնահանջել, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ամբողջը բանակցելու խնդիր է»:

Ի դեպ, մարտ ամսին ականապատված քարտեզների թեման աղմկահարույց շրջադարձ ունեցավ. Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտարարել էր, թե հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որը  զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով:

«ՀԱԼՈ Թրաստը» հայտարարությամբ հերքել էր  տարածվող լուրերը՝ նշելով, որ ավվշելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ Թրաստ»-ն աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար, և, որ ընկերությունը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն  ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով հարուցված քրեական գործը՝ ս.թ. մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի Հանրապետության ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակն Արցախի Հանրապետության պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular