ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ, կամ Քարվաճառի երկայնքով դիմում սադրանքի․ Կարեն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ է թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ, կամ Քարվաճառի երկյանքով դիմում սադրանքի։

Այս հատվածում թշնամու դիրքերն անհամեմատ անբարենպաստ են ( ըստ GPS-ի սահմանի)։ Ի՞նչ է նշանակում անբարենպաստ։ Թշնամին ծավալվելու համար չունի անհրաժեշտ ռելեֆային պայմաններ։ Ծանր զինտեխնիկա, հրետանի չի կարող տեղակայել՝ կրկին ռելեֆային անբարենպաստ պայմաններից ելնելով, իսկ ընդամենը 3-5 կմ խորացումով լուծում է իր համար կարևոր ռազմավարական հարց՝ հետագայում հնարավոր ռևանշին դիմակայելու համար։

Քարվաճառը թշնամու համար ավելի կարևոր է, քան մնացած բոլոր շրջանները, որոնք օկուպացրել է, եթե կորցնի (ու կորցնելու է) Քարվաճառը, ապա հավերժ կփակվի Արցախի հարցը ։ Եթե մյուս շրջաններում թշնամին ունի լայն գիծ, որպեսզի զինտեխնիկա առաջ բերեի, ապա Քարվաճառի դեպքում ունի բացառապես մեկ Օմարի լեռնանցք, որը սեպտեմբերից փակվում է։ Այնպես որ, թշնամու համար Քարվաճառը կարևոր ռազմավարական նշանակություն ունի , հենց Քարվաճառում է Արցախի հարցի լուծման բանալին։

 

Կարեն Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular