ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինացի փորձագետը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

fraza.com-ը գրում է, որ ուկրաինացի քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը  Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարի հանդիպման ֆոնին:

Ըստ փորձագետի՝ Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Փաշինյանի կադրային քաղաքականության տիպիկ ներկայացուցիչ է, քանի որ վերջինս չի կարող պարծենալ իր գործունեության որևէ շոշափելի արդյունքով:

«Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե սփյուռքի հարցերով հանձնակատարը ի՞նչ փորձով է կիսել Ուկրաինայի հետ: Այդ հարցին կարելի էր ավելի լուրջ վերաբերվել, եթե ասենք, Հայաստանի Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը կիսվեր իր փորձով», - ասել է փորձագետը՝ մեկնաբանելով Սինանյանի հանդիպումը Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի հետ և հիշեցնել է, որ Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարություն զրոյից ստեղծելու իրական փորձ ունի, և դրա հետ մեկտեղ նրա ղեկավարած գերատեսչության աշխատանքի արդյունավետությունը մի քանի անգամ բարձր է եղել ներկայիս գերատեսչություն աշխատանքից:

 «Ես անձամբ եմ ճանաչում եմ Զարեհ Սինանյանին, նա Փաշինյանի կադրերի դասական ներկայացուցիչն է, այն կադրերի, որոնք, իմ կարծիքով, ոչ մի առաջընթաց կամ արդյունք չեն գրանցել: Ես տեսել եմ, թե ինչպես է Ուկրաինայում հայկական սփյուռքը ի սկզբանե դրական տրամադրված եղել, բայց հիմա դժվարանում եմ ասել, թե ինչ մակարդակում է փոխգործակցությունը», - եզրափակել է Մարատ Հակոբյանը:

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Կիևում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոնդարի միջև, որի ընթացքում ուկրաինացի դիվանագետը նշել է սփյուռքի հետ աշխատանքում փորձի փոխանակման կարևորությունը և ներկայացրել է ուկրաինական սփյուռքի հետ աշխատելու իր քայլերը: Այդ համատեքստում նշվել է Հայաստանի փորձի ուսումնասիրման կարևորությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular