ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովուրդն ուժեղ, կամային, հարգանք պարտադրող ղեկավարի է արժանի. Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նրանք ձեզ խաբելով՝ պատահաբար եկել են, ձեր ընտրությամբ 6 օր հետո էլ գնալու են, արդեն գնացած են, դրանց օրերը հաշված են: Այդ երևույթը, անունը չտամ, ապագա չունի, մի նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովուրդն այլ ղեկավարի է արժանի՝ ուժեղ, կանամային, հարգանք պարտադրող, 24 ժամ աշխատող: Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը համեմատականներ տարավ կին-տղամարդ հարաբերությունների հետ և ասաց՝ կանայք չեն ուզում, որ իրենց կողքին թույլ, ծույլ, անամոթ մեկին տեսնել, ում որևէ մեկը չի հարգում:

«Այդ երևույթը երեք տարում ձախողել է ամեն ինչ, կազմալուծել է պետությունը, նրան արհամարհում են բարեկամ ու թշնամի, մեր հազարավոր որդիները զոհվել են և վիրավոր են, Ադրբեջանը մտել է Հայաստան. երբ տանը տղամարդ չկա, հարևանն էլ կմտնի, թշնամին էլ: Հայաստանը բոլորիս տունն է, մեր տունը ուժեղ ղեկավար պիտի ունենա»,- ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց՝ մեր երկրին արժանապատիվ խաղաղություն է պետք , մարդանց հոգսը կիսող իշխանություն է պետք և ղեկավար է պետք, որը հարգանք կպարտադրի թե՛ բարեկամին, թե՛ թշնամուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular