ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան մոտենում է Ռուսաստանի «ենթաորովայն»-ին․ միայն Ադրբեջանով գործը չի ավարտվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

from-ua.com-ը գրում է, որ Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական և քաղաքական ներկայությունը Ռուսաստանի «ենթաորովայն»-ի շրջանում՝ Հարավային Կովկասի երկրներում: «Նեզիգար» հեռագրային ալիքը, որը կապված է Ռուսաստանում տեղեկատվական քաղաքականության համակարգող Ալեքսեյ Գրոմովի հետ, գրել է, որ տարածաշրջանում Անկարայի ազդեցության ավելացումը չի սահմանափակվի միայն Ադրբեջանով, որի դեպքում գործում է «Երկու պետություն՝ մեկ ժողովուրդ» հայեցակարգը:

Թուրքիան ամրապնդում է այդ հայեցակարգը նոր քայլերով: Հայ-ադրբեջանական սահմանին սրման ֆոնին Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի հետ պարբերական զորավարժությունների անցկացման և Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաների փոխանցման մասին:

«Արտաքին ազդեցության քաղաքականության հայեցակարգը իրականացվում է նաև Վրաստանում, որին Թուրքիան ավելի ու ավելի է փորձում ինտեգրել իր ազդեցության գոտում, և դա արդեն իրականացվում է Աջարիայում, իսկ Վրաստանի վարչապետի վերջերս մեծ շուքով Թուրքիայում ընդունելը ապացույցում էր «Մեծ եղբոր» դիրքի կարգավիճակը, - գրել է հեռագրային ալիքը, - այդ ամենի մասին երկու կողմերից էլ լրատվամիջոցները գրում են, որ խոսքը «տարածքների օկուպացիայի» մասին է: Դա դիտարկվում է որպես հարձակում Ռուսաստանի վրա, որը նման է այն հարձակմանը, որը Թուրքիան արել է ավելի վաղ՝ «Ղրիմի» հարցում»` մերձենալով Ուկրաինայի հետ»:

«Բանակցություններից հետո հայտարարվել է, որ Թուրքիան մտադիր է իր թևի տակ միավորել Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններին, այդ թվում, տարօրինակ կերպով, նաև Հայաստանին: Երկրները կկարողանան իրենց համագործակցությունն իրականացնել երկխոսության այն հարթակում, որը ենթադրաբար կարող է տեղակայվել Թբիլիսիում, բայց որը միաժամանակ ռազմավարական տեսակետից աջակցվելու է Թուրքիայի կողմից», - նշել է հեղինակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular