ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարսը շարունակում է փակ մնալ. բեռնատարների վարորդները 5-րդ օրն է՝ գիշերում են մեքենայի մեջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ բեռնատար ավտոմեքենաների համար: Շուրջ 1 ժամ առաջ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդհանուր առմամբ 330 քաղաքացի): Այս մասին մեզ հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպի Երեւան ուղեւորվող մի բեռնատարի վարորդ, որ արդեն մի քանի օր է՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբա հատվածում է մնացել, մեզ հետ զրույցում հայտնեց, որ չի կարողանում առաջ շարժվել, չի հասկանում խնդիրը որն է:

Ասաց, որ իրենից առաջ տեսնում է շուրջ 60-100 մեքենա, բայց չգիտի, թե այդ թիվը իրականում քանիսի է հասնում: Մեր հարցին, թե ինչպես եւ որտեղ են կարողանում սնվել՝ վարորդը պատասխանեց, որ մոտակայքում խանութներ կան, ոտքով գնում են, ուտելիք գնում: Հարցին, թե արդյո՞ք համապատասխան կացարան չկա, որտեղ սնունդ են բաժանում՝ պատասխանեց, որ ինքը նման կացարանի չի հանդիպել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես տեղեկություն չուներ, թե արդյոք Լարսի անցակետի մոտ տեղադրված ժամանակավոր կացարանները գործում են:

Նշենք, որ դեռեւս 2 օր առաջ պաշտոնական աղբյուրները հայտնում էին, որ վրացական կողմը ակտիվ աշխատանքներ է տանում՝ ճանապարհը մաքրելու ուղղությամբ: Թե այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներն ուր են հասել՝ հայաստանյան գերատեսչությունները չեն հաղորդում:

Հիշեցնենք, որ Լարսի անցակետը փակ է դեկտեմբերի 2-ից: Անցակետը փակվել է վրացական կողմի պահանջով, քանի որ ձյան տեսքով տեղումների հետեւանքով առաջացել է ձնահոսքի վտանգ: Սկզբում այդ ճանապարհով արգելվում էր անգամ մարդատար մեքենաների շարժը, իսկ երեկվանից մարդատար մեքենաների համար ճանապարհը բացվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular