ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում չկա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, կա կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացի. Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գործող իշխանությունը որպես իր ամենամեծ առավելություն ներկայացնում էր կոռուպցիայի դեմ պայքարը, բայց այդ պայքարը դարձավ անարդյունավետ, վերածվեց քաղաքական գործիքի եւ ըստ էության, այսօր ՀՀ-ում  կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ դրա իմիտացիայի մասին: Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ բազմաթիվ են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները:  Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք: Այդ մարմնի անդամների նշանակման կարգը քաղաքական նպատակներով վիժեցվեց, եւ տեղի ունեցան բացառապես քաղաքական նշանակումներ: Այդ հանձնաժողովը պետք է լիներ ապաքաղաքական մարմին: Բայց եղան քաղաքական նշանակումներ, որի վառ վկայությունն է այն, որ քարոզարշավի թեժ պահին, իշխանությունը փորձեց դեռեւս 1,5 տարի ռաջ թափում մնացած հանձնաժողովի անդամի տեղը համալրել իրեն լոյալ իշխանական պատգամավորներից մեկի կնոջով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականին հնարավորություն ստացավ դատավորների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Օրենքով անգամ տրվեց ժամկետ, այլ կերպ ասած քաղաքական պատվեր իջեցվեց, եւ հանձնաժողովն սկսեց աշխատել այդ ուղղությամբ՝ անցանկալի դատավորներ, անհնազանց դատական իշխանության ներկայացուցիչներ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ դատավորների հայտարարագրերը պետք է ուսումնասիրվեն համապատասխան ռիսկերի վրա. «Սովորաբար գործադիր իշխանությունը կոռուպցիոն ռիսկերի առումով ավելի հարուստ տեղ է համարվում: Գործադիրում կոռուպցիան ավելի շատ է, քան դատական իշխանությունում, բայց գործադիր իշխանությունը օրենքով պատվեր տվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որ իրենք պետք է ստուգեն դատավորների հայտարարագրերը, հայտնաբերեն թերություններ, հարուցեն կարգապահական վարույթներ, գործերն ուղարկեն դատախազություն»:

Արփինե Հովհաննիսյանը մի քանի դեպքերի մասին նշեց: Մասնավորապես, 2020-ին հարուցվել է վարույթ կոնկրետ նախարարներից մեկի կողմից իր կնոջը պարտակող ընկերությունից մեկ աղբյուրից գնման եղանակով պետպատվերի պատվիրակում, բայց այնտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի հայտնաբերել:

Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաեւ իշխող ուժի վարքագծի մասին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, նաեւ բոլոր քաղաքացիները արձանագրում են, որ իշխող ուժի ղեկավարը օգտագործում է բառապաշար, որը չի համապատասխանում բարեկրթության, քաղաքավարության տարրական նորմերին, նաեւ չի համապատասխանում հանրային ծառայողի էթիկայի նորմերին: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ ժամանակ գտել էր, որ չկա էթիկայի կանոնների խախտում այդ մարդու վարքագծում, որովհետեւ չկան սահմանված էթիկայի կանոնները, որ մենք ասենք՝ կա, թե ոչ: Իսկ ո՞վ պետք է սահմաներ այդ կանոնագիրքը: Պետք է սահմաներ հենց այդ հանձնաժողովը: Փաստորեն չեն սահմանում էթիկայի կանոնագիրք, որպեսզի անընդհատ չարձանագրեն, որ կոնկրետ մարդը խախտում է այդ կանոնագիրքը: Այսինքն տալով հսկայական լիազորություններ այդ մարմնին, փաստացի այդ մարմինը մատնված է անգործության քաղաքական իշխանության մասով եւ որեւէ վարույթ չի իրականացնում»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նաեւ քննչական ու քրեական հետապնդման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումների ընթացակարգերը:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է իմիտացիա, քաղաքական գործիք, հետեւաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին չենք կարող խոսել»,- ասաց նա:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular