ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Արզաքանցյանը շարունակելու է իր ընտրարշավը. NEWS.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը եւ իր պայքարը՝ խորհրդարան մտնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։

«Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչեւ վերջ»,- ասաց նրա խոսնակը։

Անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը՝ Հովհաննիսյանն այն համարեց քաղաքական որոշում. «Այն ոչ լեգիտիմ է, եւ ունի քաղաքական ենթատեքստ»։

Հիշեցնենք, որ ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան։ Դատարանն այսօր հրապարակել էր որոշումը, որով մերժել էր Արզաքանցյանի հայտը եւ ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular